Tert.am-ը գրում է.

Որևէ հակադրություն չի կարող լինել Դաշնակցության ներսում, որովհետև ով Դաշնակցության ներսում է, տեղյակ է կուսակցության որոշումներից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԿԳՆ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը: «128  տարվա մեջ երևի հազարավոր այդպիսի դեպքեր են եղել, որ հակադրումը փորձել են անընդհատ շեշտել, հորինել նման բաներ»,- նշեց նա:

- Ամերիկայի Արևելյան և Արևմտյան, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր: Մամուլում նշվում է, որ կուսակցության դրսի և ներսի կառույցներում հակասություններ են առաջացել: Պարոն Եսայան, համապատասխանո՞ւմ են այս խոսակցություններն իրականությանը:

- Հակասության վերաբերյալ խոսակցությունները միշտ եղել են՝ սկսած 1990 թ., երբ Դաշնակցությունը հայտարարեց Հայաստանում իր ներկայության մասին:

Այդ ժամանակվանից սկսած փորձ արվեց հակադրել Աթենքի բյուրոն Հայաստանի կազմակերպությանը, հետագայում Հայաստանի կազմակերպությունը Աթենքի բյուրոյին, հետագայում Արևմտյան և Հայաստանի կազմակերպությունը: Մի խոսքով` 128  տարվա մեջ երևի հազարավոր այդպիսի դեպքեր են եղել, որ հակադրումը փորձել են անընդհատ շեշտել, հորինել: Որևէ հակադրություն չի կարող լինել Դաշնակցության ներսում, որովհետև ով Դաշնակցության ներսում է, տեղյակ է կուսակցության որոշումներից, տեղյակ է Դաշնակցության կանոնակարգին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել