Tert.am-ը գրում է.

Բնապահպան Սիլվա Ադամյանը բնապահպանության նորանշանակ նախարար էրիկ Գրիգորյանին վաղուց է ճանաչում, ավելին՝ նրան լավ մասնագետ է համարում, սակայն գործունեության հետ կապված մի քանի «բայց»-եր ունի: Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց բոլոր հանդիպումներում միտք է հնչել, որ բնությունը պետք է օգտագործվի բիզնեսի կողմից, պարզապես բնական պաշարների կարգավորված մոտեցում պետք է լինի:


«Բոլորս շատ լավ գիտենք, թե ՀՀ-ում ինչպիսի իրավիճակ է, առավել ևս հանքարդյունաբերության ոլորտում, իսկ ներկայիս նախարարի տեսակետն այն է, որ պետք է արդյունահանել ամեն տեղից, բայց պետք է զգուշանալ, ճիշտ արդյունահանել նորագույն տեխնոլոգիաները»,– ասաց նա՝ ավելացնելով, որ սակայն փաստը ցույց է տվել, որ «այս տեսակետը տարիներ շարունակ հնչել է իր և շատերի կողմից, բայց այն ՀՀ-ում չի աշխատել»:

«Այսինքն՝ ունենք իրավիճակ, երբ հստակ պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր երկրին, պետք է հասկանանք՝ արդյոք այսքան քանակությամբ հանքեր պե՞տք են մեր երկրին, նման խայտառակ շահագործումն արդարացվա՞ծ է, այդքան քանակի ու չափի պոչամբարներ և այլն: Սա ինձ շատ է մտահոգում Էրիկի գործունեության մեջ: Կարծում եմ՝ բնապահպանական ոլորտում առկա մարտահրավերներին առանց բնապահպանների, մասնագետների դժվար թե Էրիկ Գրիգորյանը կարողանա դիմակայել»,- ասաց նա:

Բնապահպանը նկատեց, որ երկրում մթնոլորտ է փոխվել և շեշտեց, որ նախարարության մթնոլորտը պետք է փոխվեր, ոչ միայն նախարար: Բնապահպանը կարծում է, որ նախարարությունը դեմոնտաժի պետք է ենթարկվեր, այսինքն՝ նոր, թարմ կառույց պետք է ստեղծվեր, որը կլիներ երիտասարդ ու թարմ ուժերով համալրված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել