Tert.am-ը գրում է.

Այն, որ Շիրակի պետական hամալսարանի ռեկտոր պարոն Մինասյանը հրաժարական է տվել, այստեղ 2 կարծիք չի կարող լինել: 

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՇՊՀ-ից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը՝ խոսելով ՇՊՀ-ում տեղի ունեցած վերջին գործընթացների մասին:

«Ես փաստեր էլ եմ նշել, ամպագոռգոռ հայտարարություններ չեմ արել, և եթե գիտեք՝ նախարարն էլ միամիտ մարդ չէ, որ գար ու պարոն Մինասյանին հաներ: Պարոն Մինասյանն ինքն էլ դուրս չի եկել, իրականում, ինքը վռնդվել է տարրականորեն, որովհետև 2-3 օր առաջ բարձրաձայն ասում էր, թե հրաժարական չի տալու: Իրեն երևի թե այլ տարբերակ չէին թողել, և ինքը դուրս եկավ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ռեկտորի պաշտոնակատարին՝ Երվանդ Սերոբյանին, Համբարյանը չհերքեց, որ նա նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մերձավորներից է: Համբարյանի խոսքով՝ Սահակ Մինասյանը Երվանդ Սերոբյանին պաշտոն տալու համար նույնիսկ բուհի կանոնադրությունն է փոխել:

«Չնայած այն հանգամանքին, որ Երվանդ Սերոբյանն աշխատել է բուհում, միևնույնն է, 5 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ չունի: Հատուկ նրա համար Սահակ Մինասյանը փոխել է բուհի կանոնադրությունը, որպեսզի սկզբից նշանակի դեկան, 2 ամիս անց միանգամից դարձնի պրոռեկտոր: Երվանդ Սերոբյանը Գյումրիում բավականին հայտնի կրկնուսույց է, ֆիզիկայի լավ մասնագետ է, բայց այն, որ ակտիվորեն մասնակցել է պարոն Մինասյանի՝ իմ ու Խորիկյանի դեմ հյուսած դավերին, փաստ է: Նա նաև տխրահռչակ Էթիկայի հանձնաժողովի անդամ է եղել, ինչպես նաև շատ ակտիվորեն ԶԼՄ-ներով տարածում էր պարոն Մինասյանի ցանկացած հայտարարությունները: Սա մեզ մտահոգում է, բայց  հույս ունենք, որ գործընթացը նորմալ կզարգանա»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել