Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցությունը շարունակում է զբաղեցնել իրեն տրված առանցքային՝ Ազգային ժողովի նախագահի ու երկու փոխնախագահների պաշտոնները: Սահմանադրագետները, սակայն, հստակ պատասխան չունեն՝ արդյոք ընդդիմություն հռչակվելուց հետո ՀՀԿ-ն պետք հրաժարվի՞ այդ պաշտոններից, թե՞ ղեկավարի դրանք՝ մեծամասնության իրավունքով:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների պաշտոններում փոփոխություն կարող է լինել միայն կառավարման հուշագիր ստորագրելուց հետո, երբ խորհրդարանական երկու կամ երեք ուժ կառավարող համարվեն:

«Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները խորհրդարանի կողմից են ընտրված, խորհրդարանի մեծամասնությունն իրենցն է: Երբ կլինի հուշագիր առ այն, որ կա կառավարման մեծամասնություն, հարցը կքննարկվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել