Tert.am-ը գրում է.

Թուրքիայում Իսրայելի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն, այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։

Դեսպանն ԱԳՆ է կանչվել Գազայի դեպքերի հետ կապված, հայտնի է, որ նրան կոչ են արել լքել երկիրը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Ճավուշօղլուն ավելի վաղ անիծել էր Իսրայելին՝ ասելով, որ տեղի ունեցածը իսկական կոտորած է, որի մեղավորն ԱՄՆ-ն է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկչական պետություն է անվանել Իսրայելը և հետ կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել