Panorama.am-ը գրում է.

Վերջերս արքայազն Հարրիի մամուլի քարտուղարը հաստատել էր, որ Մեգան Մարքլի հայրը կմասնակցի դստեր հարսանիքին և  նրան կուղեկցի խորան: Սակայն մամուլում լուրեր հայտնվեցին, որ Թոմաս Մարքլը բաց կթողնի այդ իրադարձությունը: Պատճառը պապարացիների սկանդալային լուսանկարներն էին, որոնք արվել էին նրա իսկ խնդրանքով:

Hello ամսագիրը գրում է, որ լուսանկարներում երևում է, թե ինչպես է 73-ամյա Թոմաս Մարքլը զբոսնում փողոցում, հագուստ է փորձում  հարսանեկան արարողությանը մասնակցելու համար, սրճանանում նստած համակարգչով նայում է Մեգանի և Հարրիի լուսանկարները: Լուսանկարները՝ «Մեգանի հայրը պատրաստվում է դստեր հարսանիքին» խորագրով նյութերի միջոցով վերջերս ներկայացվեցին համացանցում: Թվում է, թե յուրահատուկ ոչինչ չկա, եթե իհարկե դա բեմադրված չլիներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել