Tert.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր Աննա Հակոբյանը, համառորեն չի ցանկացել կատարել առաջին տիկնոջ պարտականությունները: Նա «Ազատություն» ՌԴ-ի Ֆեսբուքյան ասուլիսի ժամանակ նկատեց, որ սկզբում նույնիսկ մեջբերել է իրենց թերթի հոդվածներից մեկը, որտեղ լրագրողին այդպես էլ չէր հաջողվել հասկանալ, թե ով է երկրի առաջին տիկինը: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ այս մեկ շաբաթում, երբ իր ամուսինը վարչապետ է, հասկացել է, որ առաջին տիկնոջ գործառույթ կատարելու հասարակական պահանջ կա, սակայն օրենսդրական կարգավորում չկա:
«Կա լուրջ հասարակական պահանջ, այն աստիճանի, որ հասկացա՝ իրավունքը չունեմ հրաժարվել: Սա աշխարհում ընդունված կարգ է, որ այն, ինչ չի հասցնում կառավարությունն առանձին ոլորտներում կատարել, մնում է առաջին տիկնոջ վրա: Հաճելի չի հնչում կարգավիճակի անունը, բայց առնվազն համակերպվել եմ, որ պետք է կատարեմ ու հրաժարվելու իրավունք չունեմ»,- ասաց նա: