Tert.am-ը գրում է.

Ինձ համար ոչ մի նշանակություն չունի կուսակցական պատկանելիությունը, եթե հիշում եք, ինձ ընտրել է նաև ընդդիմությունը, եթե ես կաշկանդված լինեի, այս ընթացքում գիշեր-ցերեկ կաշխատեի՞: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ հարթակի առաջնորդները ևս ՄԻՊ գրասենյակին իր աշխատանքի համար շնորհակալություն են հայտնել:

«Օր ենք ունեցել, որ ազատությունից զրկված անձի խնդրանքով  մենք իրեն շարասյան հետ ուղեկցել ենք քրեակատարողական հիմնարկ, որովհետև մտավախություն ենք ունեցել, որ հանկարծ կարող է վատ վերաբերմունք լինել: Մերոնք բառի բուն իմաստով հերթապահում էին ոստիկանության բաժիններում: Շարժման առաջնորդներն ինձ հետ պարբերաբար կապի մեջ էին, անընդհատ իրենք էլ էին տեղեկություններ փոխանցում: Ես ուզում եմ նաև հատուկ նշել, որ գլխավոր դատախազը մեր պայմանավորվածությունից հետո հանձնարարել էր ամեն բաժնում մեկական դատախազ պահել, մենք ուշադրություն էինք դարձնում նաև փաստաբանների մուտքին»,-շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել