Panorama.am-ը գրում է.

Արցախից այսօր Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը, զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության ապարատին։

Բուժվարչության պետը հայտնեց, որ զինծառայողը վիրավորումից անմիջապես հետո տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ անմիջապես վիրահատել են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել