«Կյանքից առավել», «Աբելի քույրը», «Սահմանին 2» նախագծերից հայտնի Միկա Ղափլանյանին վերջին շրջանում առավել շատ հայտնիություն բերեց «Էլենի օրագիր» հեռուստասերիալը: Երիտասարդ դերասանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է հեռուստատեսային առաջին քայլերի, ընտանիքի, նախասիրությունների ու առաջին աշխատանքի մասին:

- Ի՞նչը Միկա Ղափլանյանի բերեց հեռուստատեսություն:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Աբելյան արվեստի դպրոց ու սովորելուն զուգահեռ սկսեցի նկարահանվել սերիալներում: Նկարահանման հրապարակում հայտնվել եմ 19-20 տարեկանում, ինչը, իհարկե, մեծ պատասխանատվություն էր ենթադրում: Այդպես աստիճանաբար մտա հեռուստատեսություն, սակայն մինչ այնտեղ հայտնվելը որոշակի ճանապարհ եմ անցել: Որոշ ժամանակ սովորել եմ նաև Թատերական ինստիտուտում, սակայն դուրս եկա այնտեղից անձնական պատճառներից ելնելով:

- Կարո՞ղ ենք ասել, որ հայտնիությունը քո դեպքում միանգամից եղավ, քանի որ քեզ հեռուստադիտողն ավելի շատ սկսեց ճանաչել այն ժամանակ, երբ նկարահանվեցիր ամենառեյթինգային սերիալներից մեկում:

- Ինձ համար այս պարագայում նույնիսկ ծիծաղելի է «հայտնիություն» բառը, քանի որ եթե ես համարվում եմ հայտնի, ապա ո՞վ է այդ դեպքում Շառլ Ազնավուրը: Միայն այդ միտքն արդեն ծիծաղելի է: Այո՛, նկարահանվում եմ ռեյթինգային սերիալներից մեկում, որը մեծ տարածվածություն ունի երիտասարդների շրջանում, բայց պետք է ասեմ, որ այդ առումով ինձ հայտնիությունը ոչինչ չի տվել, դրական փոփոխություն իմ կյանքում գլոբալ առումով  չեմ զգացել: Այո՛, փողոցում ինձ ճանաչում են, ժպտում, լուսանկարվում, ինչը քիչ է հանդիպում մեր իրականության մեջ, բայց միայն այդքանը: Հայտնիությունն ինձ չի գոռոզացրել, ես շարունակում եմ մնալ նույն Միկան:

30604929_161418814554973_5356830292726251520_n

- Արձագանքները դերասանական խաղիդ հետ կապված մեծամասամբ դրական են, իսկ ինքդ ինչպե՞ս ես գնահատում այն:

- Ես անձամբ նորմալ եմ գնահատում, որովհետև կան շատ բաներ, որոնք չեմ հավանում, ու հակառակը: Միշտ կարողանում եմ կողքի աչքով նայել արածս աշխատանքին ու քննադատաբար մոտենալ: Ընդունում եմ սխալներս ու փորձում հաջորդ անգամ չկրկնել: Պետք է ասեմ, որ հաճախ ինձ այդ հարցում օգնում են նաև ավագ գործընկերներս, որոնք արժեքավոր խորհուրդներ են տալիս: Սակայն իմ առաջին քննադատները շարունակում են մնալ ուսուցիչներս: Ես նրանց կարծիքին մեծ կարևորություն եմ տալիս:

- Կհիշե՞ս՝ առաջին անգամ ինչ աշխատանք ես կատարել ու որքան գումար ես ստացել դրա դիմաց:

- Առաջին անգամ գումար վաստակել եմ 17 տարեկանում, հագուստի խանութում որպես վաճառող էի աշխատում: Չեմ հիշում՝ ինչքան եմ վաստակել, բայց, վստահաբար, շատ չէր: Անգամ դժվարանում եմ հիշել՝ ինչի վրա եմ ծախսել գումարը, բայց ինչ-որ նշանակալի բան հաստատ չեմ արել:

- Միկա, քո մասին տեղեկությունները շատ քիչ են համացանցում։ Կպատմե՞ս ընտանիքիդ մասին, ովքե՞ր են ծնողներդ:

- Ապրում եմ հորս, մորս ու եղբորս հետ: Ծնողներս իմ մասնագիտության հետ կապ չունեն․ մայրիկս դեղագործ է, հայրս բիզնեսով է զբաղվում: Ընտանքիս սկզբում վատ էր վերաբերվում այն հանգամաքին, որ ես որոշել էի դերասան դառնալ, բայց հետո, իհարկե, համակերպվեցին իմ ընտրության հետ: Նրանք ինձ այլ ոլորտում էին պատկերացնում, բայց, դեմ գնալով բոլորին, ընտրեցի դերասանական արվեստն ու չեմ զղջում դրա համար:

31694795_264057897498382_5663209650187665408_n

- Ի՞նչ նախասիրություններ ու հետաքրքրություններ ունես՝ բացի նրանից, որ ժամանակի մեծ մասն անցկացնում ես նկարահանման հրապարակում:

- Առաջնահերթ ուզում եմ ընդգծել ֆուտբոլը: Մանկության տարիներին պրոֆեսիոնալ ֆուտբոլով եմ զբաղվել, սակայն հետո ստիպված եղա թողնել սպորտը: Պարապում էի «Բանանց» ակումբում: Հիմա էլ շարունակում եմ  սիրողական մակարդակով զբաղվել ֆուտբոլով: Սիրում եմ, իհարկե, մեր ազգային հավաքականն ու Ռեալ Մադրիդը: Իմ սիրելի ֆուտբոլիստը, սակայն, Ռոնալդուն չէ: Սիրում եմ Սերխիո Ռամոսին: Անտարբեր չեմ նաև անգլիական ֆուտբոլի հանդեպ։ Կոշտ, ուժային ու արագ ֆուտբոլ են խաղում անգլիացիները, ինչն էլ ավելի հետաքրքիր է ու դինամիկ է դարձնում խաղը:

- Միկա, զբաղվում ես սիրածդ աշխատանքով, ունես լավ ընտանիք։ Քեզ ինքնաբավ մարդ համարո՞ւմ ես,  կա՞ մի բան, ինչը քեզ հիմա պակասում է լիարժեք զգալու համար:

- Այս պահին ես ինձ ինքնաբավ մարդ իհարկե չեմ համարում, քանի որ ունեմ հեռահար շատ նպատակներ ու երազանքներ, որոնց դեռ պետք է հասնել: Եթե կա այն կետը, որին դեռ ձգտում ես, ուրեմն՝ ընթացքը շարունակական է, ու դեռ ինչ-որ բան պակասում է լիարժեք դառնալու համար: Լինի 1 տարի, 5 կամ 2 օր, որն ինձ բաժանում է իմ երազանքից, ես ամեն գնով հասնում եմ դրան: Խանգարող ոչ մի հանգամանք չի կարող լինել իմ ճանապարհին:

- Ի՞նչ ես կարծում, ո՞րն է քո հաջողության գրավականը:

- Կարծում եմ՝ երևի թե հավատը: Մասնագիտության մեջ էլ, ինչպես կյանքում, սկզբունքային եմ: Ինձ համար կարևոր են ձգտումը, աշխատասիրությունն ու նպատակը:

26070754_1992367704418546_2459242310265733120_n

- Հե՞շտ է անընդհատ գեղեցիկ աղջիկների ուշադրության կենտրոնում լինելը, երես չե՞ս առնում այդ հանգամանքից:

Գեղեցիկ աղջիկների շրջապատում ու միշտ ուշադրության կենտրոնում լինելուց երես չեմ առնում: Ես խելոք տղա եմ։ Բայց անձնականիս մասին խոսել առանձնապես չեմ սիրում, դա ինձ համար փակ թեմա է, ու նախընտրում եմ դա չհրապարակայնացնել: Չեմ կարծում, որ իմ կյանքն ինչ-որ մեկին հետաքրքիր է:

- Իսկ ի՞նչն ես առաջին հերթին գնահատում աղջիկների մեջ:

- Աղջիկների մեջ առաջին հերթին գնահատում եմ դաստիարակվածությունը, խելացիությունն իր բոլոր կոմպոնենտներով, մաքրությունը: Արտաքինն էլ է կարևոր բաղադրիչ, բայց ես առաջին հայացքից դրան քիչ ուշադրություն եմ դարձնում: Ինձ համար առաջնայինը մարդու բնույթն է:

27575521_285770308616564_1902269903348432896_n26409513_149377275725985_468775884854132736_n28157331_731248447263220_1992549733658263552_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել