Երգչուհի Իջինն այս շրջանում պատրաստվում է նոր տեսահոլովակի նկարահանումներին։ Նա BlogNews.am-ին պատմել է դրա մանրամասները և իր նոր ֆոտոշարքը տրամադրել:

«Իմ նոր երգը կոչվում է «Ադրենալին»։ Մայիսի 27-ին այն արդեն հասանելի կլինի, իսկ հունիսի սկզբին կսկսենք նկարահանել տեսահոլովակը: Իմ բոլոր երգերի հեղինակը ես եմ, սա էլ բացառություն չէ: «Ադրենալինը» պարային, էներգետիկ և ամառային երգ է: Ես միշտ գրում եմ այնպիսի երգեր, որոնք իմ սրտով են, և հաշվի չեմ առնում կոմերցիան: Եթե գրելուց հետո ինձ դուր է գալիս արդյունքը, նկարահանում ենք տեսահոլովակ, իսկ եթե ոչ, հայտնվում է սև արկղում: Ամեն ինչ պարզ է. «Ադրենալին» երգը գրվել է իմ հույզերի հիման վրա։ Իմ բոլոր երգերը իմ կյանքից դրվագներ են, իմ մտքերն են և զգացմունքները: Չկա ոչ մի նոտա, որը գրված կլինի կոմերցիայի համար»:  

Տեսահոլովակի սյուժեն ծնվել է երգի պատրաստ լինելուց հետո: Չնայած երգչուհին որոշեց շատ փակագծեր չբացել, բայց այն կլինի ֆանտազիայի ժանրում՝ վառ պատկերներով: «Ես կներկայանամ բոլորովին այլ կերպարներով: Հիմնական սյուժեն կառուցված է լինելու մի սպորտաձևի վրա, բայց չեմ պատմի բոլոր մանրամասները․ կպահեմ ինտրիգ։ Իհարկե, նաև շատ-շատ պարեր են լինելու: Տեսահոլովակի սյուժեի գաղափարը կրկին իմն է՝ սկսած հագուստներից մինչև վարսահարդարման, դիմահարդարման ընտրություն: Աշխատանքն իսկապես շատ է»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լառա Սահապովայի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել