«Թվիթերը» դաժան կատակ է խաղացել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:
«Եվրատեսիլ 2018»-ում հաղթած իսրայելցի երգչուհի Նետա Բարզիլային ուղղված եբրայերենով շնորհակալական թվիթը Նեթանյահուն սկսել է Իսրայելում ընդունված՝ «Նետա, կապարա ալայհ» (թանկագին Նետա, կամ մեղքերիդ թողություն) փաղաքշական դիմելաձևով, որը սոցիալական կայքի անգլերեն և ռուսերեն թարգմանիչները թարգմանել են՝ «Նետա, դու իսկական կով ես» տարբերակով:))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել