Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հոսպիտալացվել է: Ըստ The Guardian-ի` նա վիրահատվել է` հեռացրել են երիկամի բարորակ նորագոյացությունը:

Մելանյա Թրամփի մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշեմը հայտնել է, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների:

Նշվում է, որ առաջին տիկինը հիվանդանոցում կմնա մինչև շաբաթվա վերջը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել