Բաղադրամասեր

  • Թարմ ելակ

  • Օսլայով եւ վանիլինով խառնուրդ-թանձրացուցիչ – 100 գ

  • Կաթ – 1.5 բաժակ

  • Սառը դառը սուրճ – 2 բաժակ

  • Մասկարպոնե պանիր – 225 գ

  • Սավոյարդի թխվածքաբլիթ – 85 գ

  • Հարած սերուցք – 2 բաժակ

  • Սառը շոկոլադ – 170 գ

Պատրաստման եղանակը

  • Ելակը մաքրելուց և լվանալուց հետո հարկավոր է այն սկավառակի պես կտրատել, ընդ որում՝ զարդարելու համար պետք է մեկ ելակը ամբողջական թողնել։

  • Դառը շոկոլադն անհրաժեշտ է քերիչով անցկացնել։

  • Հաջորդ քայլով օսլայով և վանիլինով խառնուրդ-թանձրացուցիչը պետք է տարրալուծել սառը կաթի մեջ և մի քանի րոպե թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, իսկ հետո 5 րոպե դնել սառնարանում։

  • Ստացված զանգվածն անհրաժեշտ է խառնել սերուցքի և հարած մասկարպոնե պանրի հետ (պանիրը պետք է հարել այնքան, որ կրեմի նման զանգված ստացվի), այնուհետև հարկավոր է ավելացնել երկու ճաշի գդալ սառը սուրճ։

  • Պատրաստման հաջորդ փուլում սավոյարդի թխվածքաբլիթների մեկ երրորդը պետք է ընկղմել սուրճի մնացած զանգվածի մեջ և գեղեցիկ դասավորել աղցանամանի կամ այլ համապատասխան տարայի մեջ։

  • Թխվածքաբլիթների մակերեսին պետք է լցնել կտրատած ելակի մեկ երրորդը, որից հետո մի քիչ քերած շոկոլադ շաղ տալ, իսկ վերջում լցնել մասկարպոնե պանրի զանգվածի մեկ երրորդը։

  • Այս բոլոր գործողությունները ևս երկու անգամ կատարելուց հետո տիրամիսուն պատրաստ է։ Կարելի է արդեն զարդարել այն ելակով և քերած շոկոլադի մնացած զանգվածով։

Ինչպես պատրաստել ելակով տիրամիսու
Ինչպես պատրաստել ելակով տիրամիսուԻնչպես պատրաստել ելակով տիրամիսու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել