Սան Պաուլոյի դպրոցներից մեկում 21-ամյա ավազակ հարձակվել է մի շարք երեխաների վրա, նշում է Daily Mail-ը: 

Նա իր հետ ատրճանակ ուներ, որով և ճնշում էր մարդկանց, սակայն նրա հարձակումը խոչընդոտվեց:

Image result for Robbery

Այս ժամանակ կանգառում մի ոստիկան էր կանգնած՝ 42-ամյա Կատյա դա Սիլվա Սաստրեն: Նա նույնպես իր հետ զենք ուներ, որից օգտվեց, որպեսզի պաշտպանի երեխաներին: 

Image result for Police officer

Տեսաձայնագրության մեջ երևում է, որ տղան դուրս է թռչում մոտակա մեքենայի միջից և զենքը պահում է երեխաների վրա: 

Image result for Brazil

Ինչպես պարզվեց, նա ահաբեկում էր դպրոցի պահակին, որպեսզի վերջինս տա իր ժամն ու դրամապանակը:

Հանկարծ ամբոխի միջից հայտնվում է Սաստրեն: Նա իր պայուսակի միջից հանում է ատրճանակը և երկու անգամ

կրակում տղայի կրծքավանդակին: 

Հանցագործը ցանկացավ կրակել ոստիկանին, սակայն կինն արագ կողմնորոշվեց և երրորդ կրակն արձակեց տղայի ոտքին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել