168․am-ը գրում է

Երկու ոտքից զրկված 70-ամյա չինացի ալպինիստ Սյա Բոյույը դարձել է առաջին մարդն աշխարհում, որը Նեպալի կողմից բարձրացել է Էվերեստի՝ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթը: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարարությունը:

«Երկու ոտքից անդամահատված չինացի թոշակառուն լեռան գագաթ է հասել մայիսի 14-ին տեղական ժամանակով ժամը 8:40-ին: Նա դարձել է երկու ոտքից անդամահատված առաջին մարդը, որը լեռնագագաթ է բարձրացել հարավային կողմից»,-գործակալությանը հայտնել են բազային ճամբարում:

Մինչ այժմ երկու ոտքից անդամահատված միակ մարդը, որը նվաճել է Էվերեստը, բայց տիբեթյան կողմից, եղել է նորզելանդացի Մարկ Ինգլիսը: Նրան դա հաջողվել է անել 2006 թվականին:

Սյա Բոյույը ոտքերից զրկվել է ցրտահարության պատճառով 1975 թվականին դեպի Էվերեստ իր առաջին անհաջող արշավից հետո: Սակայն անհաջողությունը չի կանգնեցրել նրան: Նա փորձել է գագաթը նվաճել 2014, 2015 եւ 2016 թվականներին, բայց իր նպատակին հասնելուն խանգարել են ձնակույտերի փլվելը, երկրաշարժը եւ եղանակային վատ պայմանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել