Ողբերգական պատմությունը տեղի ունեցավ Նելլի Զումա անունով մի աղջկա հետ, ով 23 տարեկանում սարսափելի ավտովթարի ենթարկվեց: Պատահարի հետևանքով աղջկա ստամոքսում հսկայական անցք էր մնացել, և բժիշկները այլընտրանք չունեին․ նրանք աղջկա ոտքի հատվածից մաշկը հեռացրին և կարեցին բաց վերքի հատվածում՝ այն փակելու համար: Նելլին դեռ նոր էր սկսել մոդելային կարիերան, և այս միջադեպն ամբողջությամբ փոխեց նրա կյանքը:

10 ամիս վերականգնման շրջանից հետո Նելլին երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ և որոշել, թե ինչպես ապրի: Բայց շուտով նա հասկացավ, որ մոդելի կարիերան միակ բանն է, որ ինքն ուզում է անել: Աղջիկը հավաքեց իր ամբողջ կամքը և որոշեց աշխարհին ապացուցել, որ ոչ մի վնասվածք չի կարող ստիպել նրան հրաժարվել իր երազանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել