Tert.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Սոչիում անցկացվող ԵԱՏՄ նիստում, հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղին անփոփոխ է մնալու:

«Մենք այսօր արդեն կազմավորել ենք կառավարությունը, որի ծրագիրը հայեցակարգային առումով փոփոխություններ չի նախատեսելու արտաքին քաղաքականության մեջ», - Փաշինյանի խոսքը մեջբերում է Russia Today-ը:

Նա նաև հաստատել է Հայաստանի հավատարմությունը ԵԱՏՄ համաձայնագրերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Վլադիմիր Պուտինը ողջունել էր Նիկոլ Փաշինյանին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել