Tert.am-ը գրում է.

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար տարածաշրջանում մարտահրավերներն ավելանում են: Նա Tert.am-ի հետ զրույցում, որպես իր ասածի ապացույց, բերեց Իրանի շուրջ տարածաշրջանում կատարվող վերջին զարգացումները՝ մասնավորապես Իսրայելի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի նկատմամբ տարվող քաղաքականությունը:

«Սաուդյան Արաբիան տարածաշրջանային գերտերություն է, Մերձավոր Արևելքի ամենահարուստ երկրներից է: Վերջերս միայն 360 միլիարդ դոլարի զենք է ձեռք բերել Միացյալ Նահանգներից և հայտարարել է, որ եթե Իրանը միջուկային համաձայնագրից դուրս գա, արդեն ինքն էլ ձեռք կբերի ատոմային զենք, իսկ ձեռք բերելը չի նշանակում, որ զրոյից է սկսելու, այլ գնելու է»,-ասաց նա:

Դա, ըստ փորձագետի, լուրջ մարտահրավեր է ոչ միայն Իրանի համար, այլ նաև՝ Հայաստանի: Նրա դիտարկմամբ՝ այս համատեքստում պետք է հաշվի առնել ոչ միայն այն, որ Իրանը մեզ հարևան և բարեկամ երկիր է, և Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները բավականին լարված են, այլ նաև այն, որ Հայաստանը Սաուդյան Արաբիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ:

«Սաուդյան Արաբիան Հայաստանին որպես սուբյեկտ չի ճանաչում, և դեռ չի էլ պատրաստվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Այսպիսի երկրորդ երկիր է նաև Պակիստանը, որը Հայաստանի նկատմամբ շատ ավելի կոշտ դիրքորոշման կողմնակից է, և անգամ հայտարարում է, որ որպես այդպիսին Հայաստանը գոյություն չունի, այլ Ադրբեջանի մի մասը է, մի բան, որ անգամ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ասում»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

Նա նկատեց, որ այս իրավիճակում ստացվում է, որ տարածաշրջանում միջուկային զենք ունեցող երկու երկիր թշնամաբար տրամադրված են Հայաստանի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել