Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Հակացավային և Պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հրանտ Կարապետյանը քաղաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես ԱԺ-ում վարչապետի ընտրության մայիսի 1-ի քվեարկությունից հետո, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, թե հրաժարվում է բժշկական սպասարկում կատարել Հանրապետական կուսակցության անդամներին։

Այս գրառումը տարբեր մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Aysor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով բժիշկ Հրանտ Կարապետյանի հայտարարությանը, նշել էր. «Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում կգտնվեն բժիշկներ, ովքեր, ելնելով քաղաքական իրավիճակից, կդավաճանեն իրենց կոչմանը»։

Aysor.am-ի հետ զրույցում Հրանտ Կարապետյանն այսօր ներկայացրեց գրառման վերաբերյալ իր մեկնաբանությունը։

«Իմ գրառման մեջ չեմ նշել, թե պետք չէ սպասարկել ՀՀԿ-ականներին։ Ես նշել եմ, որ ես հրաժարվում եմ բժշկական սպասարկում կատարել Հանրապետական խմբակցության անդամներին։ Հրապարակումն արել եմ մայիսի 2-ին, քանի որ մայիսի 1-ի իրենց քվեարկությունը համարել եմ, որ խորիմաստ վերաբերմունք չէր Հայաստանի այսօրվա իրավիճակին։ Դա ոջլոտության մի տեստ էր, ինձ հետաքրիր էր տեսնել, թե շրջապատս ինչ է մտածում, քանի որ հարցեր կան, որոնք երկար տարիներ լուծում չեն գտնում», - ասաց Հրանտ Կարապետյանը։

Բժշկի խոսքով՝ այդ հարցերի լուծում չգտնելու պատճառով է, որ այսօր բժիշկները հնարավորություն չունեն Հիպոկրատի երդումը կատարել, ինչի մասին, նշվում է տարբեր մեկնաբանություններում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել