Facebook ընկերությունը մտադիր է սկսել «առցանց ծանոթությունների» նոր գործառույթի փորձարկումը։ Նոր ծառայությունն անվճար է լինելու և գովազդներից զերծ, այն նաև չի օգտագործելու օգտատերերի անձնական տվյալները գովազդի նպատակով։ Նոր հնարավորությունից օգտվելու համար օգտատերերը պետք նոր, առանձին հաշիվ բացեն։ Այն հասանելի է լինելու Facebook-ի հիմնական հաշվի միջոցով։

Սոցիալական ցանցը ծանոթությունների առաջարկներ է անելու ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա։

Հաղորդագրությունների փոխանակությունը առցանց ծանոթություններում տեղի է ունենալու առանձին և ոչ Facebook Messenger-ի կամ WhatsApp-ի հիման վրա։

Փորձարկումների հաջողությունից է կախված «ծանոթությունների ծառայության» հետագա լայնածավալ գործարկումը։ Փորձարկումները ընկերությունը մտադիր է անցկացնել մոտակա ամիսների ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել