Yerkir.am-ը գրում է.

Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերություններում խնդիրներ չկան ու չեն լինի: Այդ մասին մայիսի 14-ին Սոչիում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է նրա պաշտոնական կայքեջը:

Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել մանրամասն պատմել ՀՀ վարչապետին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, ԵԱՏՄ գործունեության մասին:

Լուկաշենկոն նաև  շնորհավորել է Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:«Մեզ վրա կարող եք հույս դնել, ինչպես նախկինում: Մեր քաղաքականությունը մեզ համար շատ հարազատ հայ ժողովրդի հանդեպ երբեք չի փոխվի: Դա ես Ձեզ խոստանում եմ: Այն նախկինի պես կառուցողական և բարեկամական կլինի»,-ասել է  Լուկաշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել