Yerkir.am-ը գրում է.

Մայիսի 14-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր-Տաթև միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հալիձոր-Տաթև 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ): Ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Տուժածներ չկան:

Ժամը 15:36-ի դրությամբ փրկարարները և «Ոսմար» ՍՊԸ-ի (ՃՇՇ) աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը՝ դարձնելով այն միակողմանի անցանելի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել