Tert.am-ը գրում է.

Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում. քիչ առաջ լրագրողների առջև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունենք մեր հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստան են այցելում շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ, կարծիք հայտնեց, որ երևի ռուսաստանցիներին Հայաստանը շատ դուր է գալիս:

«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նաև շնորհավորեց ՌԴ նախագահին անցած Հաղթանակի տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանում հետևել են այդ առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և հիացած եղել ռուսական ռազմաարդյունաբերության ձեռքբերումներից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան նույն կերպ, ինչպես մինչ հիմա:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել