Երբեմն դժվար է որոշել, հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ տղամարդ եք ընտրել: Իհարկե, դեպքերը տարբեր են, և բոլոր տղամարդկանց համար համընդհանուր չափանիշներ չկան, բայց մենք գտել ենք մի քանի նշաններ, որոնք վկայում են՝ նա այն  տղամարդն է, ով ձեզ հարկավոր է:

Ձեր կարծիքն ու զգացմունքները նրա համար կարևոր են

Նա ամեն ինչ իր ականջների կողքով չի անցկացնում, այլ իսկապես ցանկանում է հասկանալ ձեր տեսակետը:


Նա վիճում է ձեզ հետ

Մենք բոլորս մարդիկ ենք, և երբեմն էլ չենք հասկանում միմյանց։ Վիճելը բավականին նորմալ երևույթ է: Դուք պետք է կարողանաք փոխզիջման գնալ և ուժ գտնել ձեր կողակցին լսելու համար:


Նա զոհաբերություններ է անում ձեր երջանկության համար

Կան տղամարդիկ, ովքեր ժամանակ չեն գտնում կնոջ համար, բայց կան մարդիկ, ովքեր այլ բաներ հետաձգում են ձեզ համար: Բայց չչարաշահեք դա, քանի որ նա նույնպես պետք է ժամանակ ունենա իր գործունեության համար:


Նա պայքարում է ձեր սիրո համար

Հարաբերությունների հետ կապված խնդիրները հազվագյուտ երևույթ չեն, բայց միայն այն զույգերն են գտնում երջանկություն, ովքեր աշխատում են դրանց վրա:


Նա հպարտ է ձեր ձեռքբերումներով

Նա գովաբանում է ձեզ այնպես, ինչպես դուք նրան:

Նրա համար գեղեցիկ եք նայվում նույնիսկ ծանր օրերին

Նույնիսկ գիշերանոցով և առանց դիմահարդարման։


Նա հարգում է ձեր ընտանիքին և ընկերներին

Նա անտարբեր չէ ձեզ մոտ գտնվող մարդկանց հանդեպ:


Նա չի վախենում խոցելի լինելուց

Նա գիտի, որ դուք միշտ կլինեք իր կողքին և հենարան կլինեք միմյանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել