Նման իրավաբանները կզարմացնեն յուրաքանչյուրին: Սառա Շուլցևիցը և Մինդի Մեյերն առաջին անգամը չէ, որ ցնցում են դահլիճն իրենց վառ կերպարներով: Ինքնահռչակ Բարբի տիկնիկ իրավաբաններն ուղղափառ հրեա կանայք են և պաշտպանում են տարբեր հանցագործների: «Առաջին հայացքից մենք կարող ենք տարօրինակ թվալ, բայց մենք իրական պայքարողներ ենք»:

Այս կանայք աշխատում են Մայամիում և Նյու Յորքում և մասնագիտանում քրեական հանցագործությունների մեջ: Չնայած նրանց մեթոդներն անսովոր են, արդյունքները գոհացնող են, և աղջիկները բավարար հաճախորդներ ունեն: Աղջիկները որոշել են իրենց վառ կերպարներով մի քիչ պայծառություն բերել դատարան։ Աղջիկները պաշտպանում են սպանության, բռնաբարության և կազմակերպված հանցախմբերի անդամների մեղավոր անձանց շահերը: Ըստ նրանց՝ նրանք չեն վերցնում հաճախորդների, որոնց վարքը բարոյական չէ:

Բարբի փաստաբանները հետաքրքրված են նորաձևությամբ և թանկարժեք բրենդներով։ Աղջիկներն ունեն նաև անուշահոտ վարդագույն այցեքարտեր, որոնք տալիս են իրենց հաճախորդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել