operativ.am-ը գրում է
Ոստիկանության Էրեբունի բաժին երեկ՝ ժամը 15:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:

Ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «կրծոսկրի կոթի, ձախ ուսահոդի, կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա Արմեն Թալանչյանը:

Ոստիկանները նաև պարզել են, որ նրան դանակահարել է Երևանի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Տատարագուլոնը, ով դանակով մի քանի անգամ հարվածել է Ա. Թալանչյանի մարմնի տարբեր մասերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել