Armenpress.am-ը գրում է.

«Եվրատեսիլ 2019« երգի միջազգային մրցույթը կկայանա Երուսաղեմում։ Այս մասին հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում, մայիսի 13-ին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Այս օրերին Երուսաղեմն օրհնվում է բազմաթիվ ընծաներով, ու ևս մեկը մենք ստացանք նախորդ գիշեր՝ Նետայի փայլուն հաղթանակով»,- ասել է նախարարների կաբինետի ղեկավարը։ - Ընծան այն է, որ հաջորդ տարի Եվրատեսիլը կժամանի Երուսաղեմ»։ «Մենք հպարտանալու ենք  նրանով, որ ընդունում ենք այն [«Եվրատեսիլը»}»,- հավելել է Նաթանյահուն, որի խոսքերը մայիսի 13-ին տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Մայիսի լույս 13-ի գիշերը Լիսաբոնում ավարտված «Եվրատեսիլ 2018» մրցույթում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Նետա Բարզիլայը։ Մրցույթի կանոններով՝ հաջորդ անգամ այն անցկացվում է այն հաղթող մասնակցի երկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել