Tert.am-ը գրում է.

«Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում մնալու քաղաքական որոշում է կայացրել, այդ պատճառով դաշինքի պատգամավորներից ոչ ոք Կառավարության նոր կազմի անդամ չէ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Այս ընթացքում տարբեր կարծիքներ են հնչում, տեղեկություններ են տարածվում, թե ինչպես է ձևավորվել Կառավարության կազմը, և ինչու «Ծառուկյան» դաշինքը ներկայացուցիչներ չունի: Ասեմ հետևյալը՝ եթե ուշադրություն ենք դարձնում, ապա Կառավարության կազմում «Ծառուկյան» դաշինքի քաղաքական թիմից ընդգրկված չեն, քանի որ այս փուլում մենք որոշել ենք մնալ խորհրդարանում, այդ թվում՝ նաև ես»,- ասաց Մելքումյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել