Tert.am-ը գրում է.

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը նախարար նշանակվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, որոնք հիմնված են նախկինում նրա կողմից արված գրառումների վրա:

Թորոսյանն ասաց, որ երբ իրեն առաջարկվել է զբաղեցնել նախարարի պաշտոնը, ինքը գիտակցել է, որ իր գործունեությունը լինելու է ոչ թե խոշորացույցի, այլ մանրադիտակի տակ:

«Ես որոշեցի անդրադառնալ այդ քննադատություններին՝ իհարկե, չիջնելով այդ մակարդակի: Խորհուրդներ էին տալիս փակել սոցիալական ցանցերում մեր էջերը, որպեսզի մեր նախկին գրառումները մարդիկ չտեսնեն, բայց ես համարում եմ, որ անցյալը ջնջել հնարավոր չէ, և ես նման բան չարեցի: Սակայն հասկանում էի, որ մանիպուլյացիաներ կլինեն «սքրինշոթերի» ու ցիտատների տեսքով, որոնք կտրված կլինեին իրականությունից»,- ասաց Թորոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել