Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանությաննախարարի ռազմադրոշը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած արարողությանը նախորդել է բազմաժամ բրիֆինգ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, ըստ ուղղությունների, խնդիրների և ծրագրերի, Դավիթ Տոնոյանին է ներկայացրել վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքը: 

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վիգեն Սարգսյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմիուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել