Ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում:

Ուսանողական տարիներին վարել է «Խաչմերուկ» հեղինակային քաղաքական վերլուծական հաղորդումը «Հայրենիք» հեռուստաալիքում‌, ապա աշխատել մի շարք թերթերում‌, ինչպես նաև «Ռեգնում» լրատվական գործակալությունում‌։

2004 թվականին ծավալված ուսանողների և երիտասարդ գիտնականների «Հանուն գիտության զարգացման» շարժման հիմնական նախաձեռնողներից և համակարգողներից մեկըն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

Կրթություն

2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2004 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան։ 2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։

Աշխատանքային գործունեություն

  • Աշխատել է «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDEA) հիմնադրամում,
  • Աշխատել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական հիմնադրամում (NIMD) որպես քաղաքական և ռազմավարական պլանավորման փորձագետ:
  • Աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES) որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող։
  • Եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
  • Աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես արխիվագետ:
  • Դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Սակայն, ինչպես նշված է որոշ աղբյուրներում, 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ԵՊՀ որոշ պաշտոնյաներ «կոպտորեն խոչընդոտեցին ուսանողական դասադուլի շարժմանը», Արարատ Միրզոյանը հանդես եկավ այդ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությամբ, ինչից հետո ԵՊՀ-ն չերկարացրեց նրա հետ աշխատանքային պայմանագիրը‌։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել