««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ: 

Մարդիկ այս պահին մեծ քանակու­թյամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով: Գեղհովիտցիների խոսքերով՝ նախորդ տարիներին Ռուսաստանից և Վրաստանից մարդիկ են եկել և մեծ քանակությամբ կարտոֆիլ տարել: Բայց այս տարի ոչ ոք չի մտել գյուղ: Մինչդեռ որքան տաքանում են օրերը, այնքան պահեստավորած կարտոֆիլը փչանում է, և ստիպված են այն դարձնել անասնակեր: Գեղհովիտի գյուղա­պետ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե այժմ իրենց գյուղում մարդիկ պահեստավորած ունեն մոտ 2000 տոննա կարտոֆիլ: «Բավականին մեծ թիվ է մեր գյուղի համար:

Նախորդ տարի նման խնդիր չկար: Իսկ այս տարի գնորդ չունենք, փնտրում ենք, բայց չկան»: 

Նշենք, որ գյուղատնտեսության նա­խարարությունից խոստացել են զբաղվել այս հարցով: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը ճամպրուկային տրամադրությունների մեջ է, առաջիկա օրերին հազիվ թե լուրջ քայլեր անեն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել