Ուզո՞ւմ եք իմանալ՝ ի՞նչ է նշանակում Ձեր, Ձեր տղայի կամ Ձեր ընկերոջ անունը, ուրեմն՝ փնտրեք այն ներքևում բերված ցուցակում.

Աբրահամ

Նշանակում է «բազմության հայր»։ Կա նաև Abram՝ իբրև «բարձր հայր»:

Աբգար

Համարվում է հայերեն բառ և նշանակում է «ավագ այր»:

Աբել

Հաբել բառից է և նշանակում է «սուգ»: Այժմ տարածված է Աբել ձևով:

Ըստ Աստվածաշնչի՝ Ադամի երկրորդ որդու անունն է:

Ադամ

Ստուգաբանվում է իբրև «երկրային», «մարդ»:

Ազնավուր

Հայերեն «ազն» արմատից է, որը նշանակում է «երևելի մարդ», «հսկա», «դյուցազն»:

Ազատ

Հայերեն ազատ բառից է: Շատ տարածված անուն է:

Աթաբեգ (Աթաբեկ)

Թուրքերեն Atabeg բառից է՝ կազմված է ata (հայր) և beg (իշխան) բառերից: Նշանակում է հայր կամ դաստիարակ:

Ալբերտ

Նշանակում է ազնվափայլ: Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում:

Ալեքսան

Ալեքսանդր անվան կրճատ ձևն է:

Ալֆրեդ

Ֆրանսերեն Alfred անունից գեղարվեստական գրականության ազդեցությամբ:

Ահարոն

Ստուգաբանվում է իբրև լեռնական, ուսուցանող կամ իմացող։ Սրա կրճատ ձևն է՝ Հարոն:

Աղասի

Թուրքերեն Agasi տեր, տիրակալ իշխան: Այժմ տարածված է Աղաս ձևով:

Անդրանիկ

Հայերեն անդրանիկ բառից է, որը նշանակում է ավագ, մեծ, երեց:

Անդրեաս

Հունարեն Andreioss անունն է, որ նշանակում է առնական, խիզախ, հանդուգն:

Անտոն

Լատիներեն Antonius անունից նշանակում է առաջնորդ:

Աշոտ

Այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը:

Առաքել

Գրբարյան առաքեալ բառից է։ Նշանակում է ուղարկված, պատգամավոր, դեսպան:

Ասատուր

Հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը գործածական է նաև այսօր:

Արա

Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը, ըստ Գ. Ղափանցյանի, ծագում է աքադա-շումերական լեզուներից և նշանակում է անտառ, արտ և այլն:

Արամ

Ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: Նշանակում է վսեմություն կամ բարձրություն: Այժմ շատ տարածված անուն է:

Արայիկ

Հնագույն Արա անունն է` -իկ փաղաքշական ածանցով:

Արգամ

Ըստ Մ. Խորենացու` հայոց Մուրացյան նախարարի տոհմի նահապետներից մեկի անունն է:

Արեգ

Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր:

Արթուր

Եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով:

Արծրունի

Հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսել է գործածել անցյալ դարի 90-ական թվականներին:

Արկադի

Ռուսերեն Аркадий անունն է, որ անփոփոխ մուտք է գործել մեր մեջ: Հունարեն նշանակում է բարեհոգի, ազնիվ, երջանիկ:

Արման

Պարսկերեն Arman բառից է, որը նշանակում է իղձ, կարոտ:

Արմեն

Հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և/կամ Armenia (Հայաստան) բառերի հետ:

Արշակ

Պարսկերեն Arsa (արջ) բառից` հայերեն -ակ փաղաքշական ածանցով: Նշանակում է արջուկ:

Արշավիր

Հայկական հնագույն անուններից է, որ, ըստ Հյուբշմանի, նշանակում է տղամարդ:

Արսեն

Հունարեն arsen բառից է, որ նշանակում է առնական, ամրակուռ:

Արտակ

Նշանակում է սրընթաց: Այժմ շատ տարածված է:

Արտաշես

Ստուգաբանվում է իբրև լույս, եռանդ, ուրախություն կամ անեծք:

Արտավազդ

Արտավազդ անունը ստուգաբանվում է որպես տևական արդարություն:

Այժմ էլ տարածված անուն է։ Կրճատ կոչում են Արտո:

Արտեմ

Հունարեն artemes բառից է, որ նշանակում է ամրակազմ, ջլապինդ:

Բաբկեն

Հյուբշմանի կարծիքով՝ կազմված է Բաբիկ անձնանունից պարս. En փաղաքշական ածանցով։

Բագրատ

Պարսկերեն Baga (աստված) և bata (տուրք, պարգև) բառերից։ Նշանակում է աստծու պարգևած:

Բաղդասար

Ասորերեն անուն է և հայերի մեջ տարածված է: Մեկնաբանվում է որպես գաղտնապես գանձող:

Բարսեղ

Հունարեն բառ է, որը նշանակում է արքա, թագավոր:

Բորիս

Ռուսերեն Борислав անվան կրճատ ձևն է, որ տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրույն անձնանուն: Նշանակում է փառքի համար կռվող:

Գաբրիել

Նշանակում է աստվածայր, աստծո մարդ:

Գագիկ

Ասորերեն Gag անունն է, որից հայերն ստեղծել են նոր անուն` -իկ փաղաքշական ածանցի միջոցով:

Գալուստ

Հայերեն գալուստ (գալ) բառն է, որ նշանակում է մոտ գալ, մերձեկություն:

Գառնիկ

Հայերեն գառն բառի փաղաքշական ձևն է: Նշանակում է համեստ, հեզ, խոնարհ:

Գեղամ

Ստուգաբանվում է իբրև հավիտենական կամ վաղժամանակյա:

Գևորգ

Հունարեն georgos բառից է, որ նշանակում է հողագործ, երկրագործ:

Գնել

Հայկական հնագույն անուններից է:

Գոռ

Հայերեն Գոռ բառից է, որ նշանակում է հպարտ, գոռոզ:

Գրիգոր

Հունարեն Grigorios, լատիներեն Grigorius անուններից է, որ նշանակում է զգոն, արթուն, հսկող:

Գրիշա

Ռուսերեն Григорий անվան փաղաքշական ձևն է, որ մեզ մոտ տարածված է իբրև անկախ անձնանուն:

Գուրգեն

Պարսկերեն Gurgen անունից է, նշանակում է գայլաբարո կամ գայլուկ:

Հնագույն անուններից է։ Գալիս է Աստվածաշնչից և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ:

Դավիթ

Նշանակում է գեղեցկատես կամ սիրեցյալ:

Երանոս

Հունարեն անձնանուն է, նշանակում է խաղաղասեր, խաղաղարար: Կրճատ ձևն է` Երո, Էրո:

Երեմիա

Նշանակում է բարձրություն: Կրճատ կոչում են Երեմ:

Երվանդ

Նշանակում է արագ, սլացիկ:

Եփրեմ

Նշանակում է պտղաբեր, աճող, փարթամ:

Զավեն

Պարսկերեն Zav անունից և նշանակում է աջակցող, օգնող:

Զաքարիա

Ստուգաբանվում է իբրև լավ հիշող, մտապահող:

Զոհրաբ

Պարսկերեն անձնանուն է: Նշանակում է կարմրափայլ:

Զորիկ

Հայերեն Զոր բառից է` -իկ փաղաքշական ածանցով: Նշանակում է զորեղ, զորություն ունեցող, հզոր:

Էդգար

Նորամուտ անուն է, որ եկել է եվրոպական լեզուներից գրականության միջոցով:

Էդուարդ

Ֆրանսերեն անուն է, որ նշանակում է ունեցվածքի պահապան, պահակ:

Էմիլ

Տարածվել է գրականության միջոցով և շատ գործածական է:

Էմին

Արաբերեն Emin բառից է, որ նշանակում է ապահով, վստահ, հավատարիմ:

Էմանուել

Հայերեն մեջ տարածվել է կրճատ` Մանուել ձևով: Նշանակում է աստված մեզ հետ:

Թաթուլ

Հայերեն Թաթ բառից է:

Թելման

Գերմանական կոմունիստական կուսակցության առաջնորդ է, որ իբրև անձնանուն գործածական է հայերի մեջ:

Թովմաս

Նշանակում է երկվորյակ:

Թորգոմ

Ստուգաբանվում է իբրև ոսկրյա, կորովի:

Թորոս

Թեոդորոս անվան կրճատ ձևն է:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել