24-ամյա Էմբերլի Քենտը մեկ տարի շարունակ բուժվում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ասում է, որ հիվանդությանը կարողացել է հաղթել մոր հոգատարության ու սիրո շնորհիվ։ Բայց կանայք միայն մեկ շաբաթ հասցրին ուրախանալ, քանի որ նույն հիբժվանդությունն ախտորոշվեց նաև Քեթի Քենտի մոտ։

Նրանց համար դա սարսափելի էր․ դեռ չհաղթահարած ամբողջ հոգեկան ծանր վիճակը՝ մայր ու աղջիկ ստիպված էին փոխվել դերերով։ Էմբերլին երկար ժամանակ տառապում էր ցավից, երբ մի անգամ լոգանք ընդունելիս կրծքի ներսում տարօրինակ ուռուցք զգաց և որոշեց բժշկի դիմել։ Նա համոզված էր, որ ամեն ինչ կարգին է և ստանալով արդյունքները՝ չէր հավատում։ Իսկ հիմա՝ ապաքինվելուց հետո, նա ստիպված է աշխատել և գումար հավաքել մորն օգնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել