Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում մեկնաբանում էր ոստիկանության պետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի նշանակումը:

Վարչապետի խոսքով՝ իր համար կարևոր առաջնահերթություններից էր այն, որ Վալերիյ Օսիպյանը «ներսի մարդ» էր, վաղուց աշխատում էր համակարգում, սակայն միևնույն ժամանակ «կլանային» աշխատող չէր, և որ ամենակարևորն է՝ կոռումպացված անձ չի եղել:

«ՀՀ օրենսդրության համաձայն՝ ոոստիկանապետի պաշտոնում, ըստ էության, պետք է նշանակվի համակարգի ներսի մարդ, ընդ որում՝ բարձր պաշտոնյա: Հնարավոր չէ դրսից մարդ բերել և նշանակել այդ պաշտոնում: Օրենսդրության տրամաբանությունն է այդպիսին»,- նշեց վարչապետը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել