Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավարները և այլ կոնգրեսականներ շնորհավորել են Հայաստանին և հայ ժողովրդին այս շաբաթ իրականացրած ժողովրդավարական անցման համար՝ միանալով համաշխարհային ղեկավարներին և օրենսդիրներին, որոնք շնորհավորական ուղերձ են հղել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք նաև աջակցություն են հայտնել ԱՄՆ-Հայաստան կապերի ամրապնդմանը: Այս մասին տեղեկացնում է The Armenian Weekly-ն՝ մեջբերելով կոնգրեսականների ելույթները:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանը կառավարական նշանակալի փոփոխությունների ականատես է դարձել ժողովրդավարական և խաղաղ միջոցներով: Հայ ժողովուրդն արտահայտել է ազատ, բաց և արդար ժողովրդավարության իր ցանկությունը, և անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն կանգնած լինի հայ ժողովդի և նորակազմ կառավարության կողքին», - ասել է հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն:

Համանախագահ Ջեքի Սփեյերը, որը հայկական արմատներ ունի, համաձայնել է՝ նշելով. «Հայ ժողովուրդն արժանի է շնորհավորանքի իր իրականացրած հաջողակ և խաղաղ Թավշյա հեղափոխության համար: Նրանք աշխարհին ցույց տվեցին, որ կարող են կոռուպցիայի նվազում և առավել հաշվետվողականություն պահանջել կառավարությունից և հաղթող դուրս գալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել