Ֆիլադելֆիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծխողի հետ շփումը կամ համատեղ ապրելը ավելի վտանգավոր կարող է լինել, քան պասիվ ծխելը: Այս հարցին նվիրված հետազոտությունը տպագրվել է Science Advances ամսագրում:

Մասնագետները պարզել են, որ այրումից առաջացած նյութերն ավելի վտանգավոր են, քան մինչ այդ համարվում էր: Քիմիական նյութերը նստում են մազերի վրա, մաշկի բաց հատվածների և ծխողի հագուստի վրա և երկար ժամանակ պահպանվում են այնտեղ: Երբ մարդը ծխելուց հետո սենյակ է մտնում, թունավոր նյութերի մանրագույն մասնիկները բարձրանում և սկսում են պտտվել օդում: Եթե տարածքում օդորակիչ կամ օդափոխիչ կա, ապա այրված նյութերը արագ տարածվում են շենքով մեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել