Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի` Իրանի հետ միջուկային ծրագրից միակողմանի հրաժարվելու քայլը խախտում է միջազգային կարգուկանոնի նկատմամբ հավատը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Կանցլերի խոսքով` համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը լուրջ վնաս է հասցրել միջազգային հանրությանը: «Ճիշտ չէ միակողմանի խզել համաձայնագիրը, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից»,- ասել է Մերկելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել