Tert.am-ը գրում է.

Հուսով եմ` լավ աշխատանքային տրամադրություն ունեք. այս խոսքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց կառավարության իր անդրանիկ նիստը։

Նախքան օրակարգին անցնելը նա անդրադարձավ տեղի ունեցած կարկտահարությանը Արմավիրի մարզում:

Նա գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին հարցրեց, թե ինչ վիճակ է: Իգնատի Առաքելյանը նշեց, որ արդեն ուղարկել են համապատասխան անձնակազմ՝ վնասների չափը պարզելու համար: 

«Վնասները չեն հասել մեծ ծավալների, բայց կան այգիներ, որտեղ վնասներ են եղել»,-ասաց նա և նշեց, որ հենց վնասների չափը պարզ կլինի, կտեղեկացնեն:

Վարչապետը հետաքրքրվեց նաև, թե նախկինում նման դեպքերում ինչպես են վարվել, իսկ Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ նախկին շրջանում կառավարությունը հնարավորություն է ունեցել զիջել են հողի հարկը կամ ջրի վարձը, փոխհատուցել են սերմերով։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել