Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում երբեք չի եղել ու չկա որպես հակամարտության կողմ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Որևէ միջազգային փաստաթղթում Հայաստանը որպես հակամարտության կողմ չի դիտարկվում, այդ թվում՝ ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձևերում: Սա տարածքային հակամարտություն չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Արցախում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է:

«Պարոն վարչապետի այս հայտարարությունը չեմ կարծում, որ ամրապնդում է մեր բանակցային դիրքերը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանն են հակամարտության կողմեր, այլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Մարդու իրավունքների պաշտպանության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման համար պայքարի գործընթաց է», - ասաց ՀՀԿ խոսնակը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանն այս գործընթացում, այս բանակցություններում հանդես է գալիս ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել