operativ.am-ը գրում է
Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թանկացել է ոչ միայն տեղական արտադրության, այլեւ ներմուծված ծխախոտը: Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել է 50 դրամով` 550-ից դառնլով 600 դրամ: Իսկ ահա ներկրված «Slims» տեսակի սիգարետի մեկ տուփը 420-ից դարձել է 450 դրամ` թանկանալով 30 դրամով:Նշենք, որ Հայաստանում սիգարետի արտադրությամբ զբաղվում է Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որոնք վերջերս միացան համաժողովրդական շարժմանը: Սակայն ծխախոտի թանկացման պատճառներից մեկը հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումն է: Մինչ այս ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 հատիկ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել է 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը արդեն թանկացել էր 35 դրամով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել