Լեյք-Մակկուորի քաղաքում կենգուրուները հարձակվում են զբոսաշրջիկների վրա։ Տուժածներն ունեն իրոք լուրջ վնասվածքներ։ Այդպիսի ագրեսիայի պատճառ է հանդիսանում գազարը, որը զբոսաշրջիկներն առանց իմանալու հյուրասիրում են կենգուրուներին։ Կենգուրուները շատ են սիրում գազար, քանի որ այն մեծաքանակ շաքար է պարունակում։

Տեսնելով բանջարեղենը՝ նրանք խենթանում են և փորձում խլել այն մարդկանց ձեռքից։ Իրականում գազարի պարունակած շաքարի քանակը վնասակար է նրանց համար, սակայն իրենց համար քաղցրավենիք հանդիսացող մթերքի հանդեպ սերը նրանց թույլ չի տալիս հրաժարվել դրանից և ստիպում է այսպիսի խուլիգանություններ կատարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել