Նովոսիբիրսկյան քոլեջի մասնաճյուղում առաջին կուրսի ուսանողն սկսել է կրակել իր համադասարանցիների վրա։ 17-ամյա Իլյա Իվանիստովը դպրոց էր բերել իր հոր հրացանը, մտել դասարան և սկսել կրակել։

Դրանից հետո նա դուրս է եկել դասարանից և ինքնասպան եղել։ Դեպքի հետևանքով տուժել էր երեք մարդ, որոնցից մեկին դեռ վիրահատում են, իսկ մյուս երկուսը դուրս են թռել պատուհանից և կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկանության հետաքննության արդյունքում տարբերակներից մեկն այն է, որ տղային երկար ժամանակ ծաղրել են համադասարանցիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել