Նշելով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը` ճիշտ կլինի նաեւ անկեղծ լինել:
Ես կրկին հիմա կբարձրաձայնեմ այն, ինչ շատերը գիտեն, բայց լռում են: Ֆաշիստական զորքերն ստիպված են եղել հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: Բոլոր պատմական փաստաթղթերը վկայում են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերին գերմանական բանակը հեշտությամբ ոչնչացրել է սովետական բանակի ամբողջ կազմը, որը տեղակայված է եղել սահմանին: Պատճառն այն է, որ սահմանին տեղակայված զորքերը եղել են հարձակվողական: Ֆաշիստական Գերմանիայի ռազմական մեքենան պատերազմ էր վարում Աֆրիկայում եւ չէր ավարտել իր ռազմական գործողություններն Անգլիայի նկատմամբ, պարզ էր, որ ԱՄՆ-ն նույնպես մտնելու է պատերազմի մեջ, ինչպես նաեւ գրավված Եվրոպան դեռ լի էր դիմադրողական ուժերով, եւ այդ պարագայում հարձակվել ԽՍՀՄ-ի նման երկրի վրա, որի միայն Ուկրաինան երկու անգամ տարածքով ավելի մեծ է, քան Ֆրանսիան, որի մայրաքաղաք Մոսկվայի գրավումը նույնպես չէր բերի վերջնական հաղթանակի, առնվազն հիմարություն է: Իսկ Ֆաշիստական Գերմանիայի նախապատերազմական եւ պատերազմական գործողությունները միջազգային, դիվանագիտական, ռազմական ոլորտներում նման կարծիք ձեւավորելու առիթ չեն տալիս: Ավելացնեմ, որ Հիտլերը նույնիսկ համաձայնել է Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան եւ Լեհաստանի մի մասը հանձնել սովետական իշխանության տիրապետությանը՝ դրանով փորձելով խուսափել սովետական «արջի» հարձակումից: Ստալինը նույնիսկ չէր հավատում բազմաթիվ լրտեսների զեկույցներին, որտեղ կոնկրետ նշվում էր գերմանացիների հարձակման օրը եւ նույնիսկ ժամը, քանզի գիտեր, որ հարձակվողն ինքն է լինելու: Անգամ պլանը, որը նախատեսում էր հարձակում ԽՍՀՄ-ի վրա, կոչվում էր «Կայծակնային հարձակման պլան», քանզի երկար պատերազմելու հնարավորություն չկար: Այս եւ էլի շատ ու շատ փաստեր վկայում են այն մասին, որ Հիտլերը հարձակվել է, որպեսզի խուսափի Ստալինի հարձակումից:
Փառք ու պատիվ մեր հայ զորքերին եւ հերոսներին, որոնք մարտնչել են 2-րդ համաշխարհային պատերազմում, եւ Աստված կարոտ պահի մեզ պատերազմից ու Ստալին-Բերիա տեսակի իշխանությունից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել