Yerkir.am-ը գրում է.

Չգիտեմ` ինչ կցանկանա Փաշինյանը, սակայն վախենում եմ, որ իրավիճակը կզարգանա դեպի վատը: Այդ մասին Москва-Баку-ի հետ զրույցում ասել է հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևը:

Խոսելով հայկական սփյուռքի մասին` նա ասել է. «Ինչո՞ւ եք դուք այդքան աղքատ, եթե նման հենարան ունեք: Դա ամենահարուստ, ամենաազդեցիկ սփյուռքն է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Իրանում, Լիբանանում, Մերձավոր Արևելքում: Եվ ի՞նչ: Երկուսից մեկն է` կա´մ հենարան է, կա´մ հենարան չէ: Եկեք, ըմբոստացեք նաև սփյուռքի դեմ: Դուք հարցեր ունե՞ք Սարգսյանին կոռուպցիայի վերաբերյալ: Իսկ Կրասնոյարսկում հայկական համայնքի ներկայացուցիչների շրջանում կոռուպցիա չկա՞: Իսկ Լիբանանում կոռուպցիա չկա՞: Երբ խելագարության առաջին փուլում գտնվող ժողովրդին ասում են դա, նա նեղանում է: Խելագարության սկզբնական փուլ է, հույս կա»,- ասել է նա:

Հիշեցնենք` օրեր առաջ Լեոնտևը Комсомолская правда-ի եթերում ասել էր, որ Հայաստանը պատմության ամբողջ ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել