Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ «առավելագույն ճնշում» ենթադրող պատժամիջոցներն Իրանին կստիպեն համաձայնել ավելի հուսալի միջուկային համաձայնագրի, սակայն հաշվի առնելով այն, որ Թեհրանը դժվար թե Սպիտակ տան պահանջով զիջումների գնա, շատերը սկսում են ենթադրել, որ վարչակազմի հիմնական նպատակն Իրանի վարչակարգի փոփոխությունն է: Այդ մասին գրում է The Washington Times-ը:

Ինչպես գրում է հոդվածագիր Գայ Թեյլորը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Ռ. Բոլթոնը վաղուց հանդես է եկել Իրանի թեոկրատական կառավարության տապալման օգտին՝ դեռևս մինչ վարչակազմում աշխատանքի անցնելը։ Այժմ Բոլթոնը նշում է, որ ԱՄՆ-ի խնդիրն է ստիպել Թեհրանին դադարեցնել «իր անընդունելի գործողությունները» մի քանի ճակատներով, մասնավորապես՝ դադարեցնել աջակցել դաշնակիցներին Սիրիայում և Եմենում, դադարեցնել իրականացնել բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչպես նաև դադարել պահել՝ ինչպես «միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր»:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այդ ծրագիրը կաշխատի և որ եվրոպական երկրները, որոնք միացել են 2015 թվականի համաձայնագրին, կփոխեն իրենց կարծիքը և կհամաձայնեն Թրամփի դիրքորոշմանը, բայց փորձառու փորձագետները չեն կանխատեսում Թեհրանում իշխանությունը տապալելու փորձերի հաջողություն:

Վաշինգտոնում ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից 
Էնթոնի Քորդսմենի խոսքով՝ Թրամփի պահանջներն այնքան ընդգրկուն են, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առաքելությունը գրեթե անիրագործելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել