Yerkir.am-ը գրում է.

Մայիսի 10-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող արհեստական լճակում երեխան ջրահեղձ է եղել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ լճում (մոտ 200 քմ հատված, տարբեր հատվածներում 2-5 մետր խորությամբ) ջրահեղձ է եղել Զարթոնք գյուղի բնակիչը՝ Ա. Ղ.-ն (10-11 տարեկան):

Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով Ա.Ղ.-ի դին դուրս է բերվել լճից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել