Tert.am-ը գրում է.

Ժողովուրդը դրեց նպատակ ու հասավ իր նպատակին՝ իր առաջնորդով, երիտասարդներով, որը հնարավորություն տվեց վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք կուտակվել են. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ բավական մեծ խնդիր է առաջացնում ՀՀ Սահմանադրությունը:

«Այստեղ դժվարությունները բազմաթիվ են: ՀՀԿ-ն հայտարարեց, որ ընդդիմություն է, ինչին ևս հակասում է Սահմանադրությունը, կայուն մեծամասնությունը չի կարող լինել ընդդիմություն, ցայտուն հակասություններից մեկն է»,-ասաց նա:

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ խորհրդարանի ձևավորումը կրիմինալի ոլորտի գործողությունների արդյունքն էր, բայց, չնայած դրան, ինքը ևս կտրականապես դեմ է, որ հաշվեհարդարներ լինեն: «Մեր տիպի հասարակությունները չեն կարող մարսել նման բաները, Սահմանադրությամբ կոնկրետ քայլեր պետք է անեն:

Պետք է աշխատեն բոլորը: Եղած անօրինականություններին գնահատական պետք է տրվի, և ցանկալի է, որ պետությունը աշխատի, պատկան մարմինները աշխատեն»,-ընդգծեց նա:

Տնտեսագետը նշեց, որ հրապարակում ձևավորվել է մի թիմ, որին ուղղված են հասարակության զգալի մասի սպասելիքները, և նրանք, ըստ այդմ, էլ մեծ կարողություն ունեն: «Այն մարդիկ, ովքեր հայտարարում էին, թե ՀՀ-ն Իսրայել են դարձնելու, Պաղեստին դարձեցին: Այսօր Հայաստանը կապանքներից հենց հանրությունը հանեց, պարզվեց՝ քաղաքական քարտեզում կա երկիր, որտեղ ապրում են արժանապատիվ քաղաքացիներ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել