Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի Մերելին Վոս Սավանտն է:
Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր IQ ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է:  
Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ-ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ` 185, Լեոնարդո դա Վինչիի մոտ` 150, Բախի և Դարվինի մոտ` 140, Կոպեռնիկոսի մոտ` 130:
 
Մերելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած է կենսաբան Ռոբերտ Ջարվիկի հետ, որն ի դեպ առաջինն է ստեղծել արհեստական սիրտը: Նրա IQ 180 միավոր է: Մերելինն ունի որդի, որի IQ-ն 164 միավոր է: Ըստ Մերելինի՝ մարդու IQ-ն 40-60%-ով փոխանցվում է ժառանգաբար, սակայն լավ սնվելով այն կարելի է մեծացնել 20%-ով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել